Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ, այսօր Մոսկվայի հայ երիտասարդության «Միտք» միության նախաձեռնությամբ եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հ/կ-ի օժանդակությամբ` Մոսկվայում տեղի կունենա «Քաղաքականությունը եւ հայ երիտասարդությունը» խորագրով սեմինար: Վերջինիս նպատակը հայ երիտասարդության սոցիալ-քաղաքական ակտիվության բարձրացումն է եւ ՀՀ քաղաքական գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավումը: Սեմինարին հրավիրված են ռուսաստանյան հ/կ-ները եւ հայկական տարբեր բուհերի ուսանողական կազմակերպություններ: