ԱԺ նախագահի թեկնածուների շարքում այսօր շատ է շրջանառվում «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղմայանի անունը: Սակայն ինքը` Ա. Գեղամյանը երեկ մեզ ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին: «Ես այդ խոսակցությունը տարածողների նման այդ լուրերին հումորով եմ վերաբերվում»,- ասաց նա: Ի դեպ, Ա.Գեղամյանի մասին երեկ բավական լավ արտահայտվեց քաղաքական հակառակորդներից մեկը` պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով մի ժամանակ բավական լուրջ լեզվակռվի մեջ էր մտել նրա հետ: «Պարոն Գեղամյանը որպես քաղաքական գործիչ ամենակայացածներից է, եւ այսօր նրա նման մարդկանց պակաս կա մեր քաղաքական համակարգում: Բայց, ցավոք, քաղաքական համակարգը թույլ չի տալիս, որ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժի որեւէ ղեկավար, փոքրամասնություն լինելու պարագայում ԱԺ նախագահ դառնա»,- ափսոսանք հայտնեց Ա. Աշոտյանը: