Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության փոխնախագահն ասել է, որ արտահոսք է սկսվել նաեւ իրենց կուսակցությունից: Շուրջ 100 «ՆԺ»-ականներ, որոնց մեծամասնությունն, ըստ մեր աղբյուրների, ապարանցիներ են, դուրս են եկել կուսակցությունից եւ պատրաստվում են անդամագրվել «Միավորում հանուն Հայաստանի» նորաստեղծ իշխանամետ կուսակցությանը, որի ղեկավարի հարցը դեռ վերջնականապես որոշված չէ: Այնուամենայնիվ, շրջանառվում են ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող լուրերը, թե ինքն է ԱԺ փոխնախագահի՝ իշխանությունների ամենահավանական թեկնածուն, որի տեղը թափուր կմնա, երբ Տիգրան Թորոսյանն ընտրվի ԱԺ նախագահ: