Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունն ու ԱԺ ՕԵԿ խմբակցությունը լքել է եւս մեկ պատգամավոր` Մեխակ Մխիթարյանը: Վերջինս պատգամավոր էր ընտրվել մեծամասնական կարգով` Արմավիրի մարզի 29 ընտրատարածքից: ՕԵԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ՕԵԿ-ից իր դուրս գալը պատճառաբանել է, որ իր պատկերացումներն ու ՕԵԿ-ի վերջին շրջանում վարած քաղաքական կուրսն իրար չեն համընկնում, ուստի ինքը հեռանում է այդ կուսակցությունից: Ի դեպ, այս լուրը ՕԵԿ-ում պաշտոնապես հաստատեցին: Այսպիսով, ՕԵԿ-ից դուրս եկած պատգամավորների թիվը եւս մեկով ավելացավ: