Պետդումայի «Ռոդինա» խմբակցության նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը կոչ է արել ՌԴ-ում ստեղծել ՀՅԴ-ի պես մի կառույց: «Ռուսսկայա լինիային» տված հարցազրույցում` խոսելով ռուսական ազգայնական շարժման մասին, նա նշել է, որ պետք է օգտագործել «այլ հալածյալ ազգերի» փորձը: «Որպես օրինակ` վերցնենք Դաշնակցությունը: Այդ կուսակցությունը համարվում էր գլխավոր հակաթուրքական կառույցը դեռ ցեղասպանության ժամանակ: Հայերը նույնպես հայտնվեցին «ցրված» ազգի կարգավիճակում, բայց ունեցել են Դաշնակցություն, որի մասնաճյուղերը գործել են տարբեր պետություններում, ունեցել են միջազգային բյուրո, որտեղ լուծվում էին հիմնական խնդիրները, ունեցել են իրենց ստեղծագործական եւ կրթական էլիտան»,- ասել է Ռոգոզինը: