Վրաստանի Ախալքալաքի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը երեկ Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով կհասցվի Ռուսաստան: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեին, տեղեկացնում է, որ գնացքը Ռուսաստան կտեղափոխի 20 տանկ եւ այլ տեխնիկա: Նա նաեւ հայտնել է, որ առաջին գնացքով սպառազինություն չի տեղափոխվի Հայաստան: «Տեխնիկայի եւ սպառազինության որոշ մասը մենք Գյումրի կտեղափոխենք մեքենաներով, որոնց առաջին շարասյունը Հայաստան կուղեւորվի մայիսի 18-ին»: Նրա խոսքերով՝ ողջ ծանր սպառազինությունն Ախալքալաքից դուրս կբերվի մինչեւ տարեվերջ, իսկ հաջորդ տարի ռազմակայանը կփակվի: