Դրականորեն տարբերվել են

18/05/2006

Շաբաթ օրն Ադրբեջանում կայացած լրացուցիչ ընտրություններում խորհրդարանի 10 թափուր տեղերից 5-ը նվաճել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը: Երեք ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուները, իսկ երկուսում՝ ընդդիմության ներկայացուցիչները: Այսպիսով, նոր խորհրդարանում Ադրբեջանի ընդդիմությունը կունենա 10 տեղ: Ադրբեջանի ընտրություններին հետեւող Եվրախորհրդի դիտորդական խմբի ղեկավար Լեո Պլատվոետը հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած ընտրությունները դրականորեն տարբերվում էին նոյեմբերին տեղի ունեցած հիմնական ընտրություններից: