Ո՞վ է գնել Պիկասոյի նկարը

18/05/2006

Այն անձը, որը Նյու Յորքի «Sotheby’s» աճուրդում 95,2 մլն դոլարով գնել է Պաբլո Պիկասոյի «Դորա Մաարը կատվի հետ» կտավը, ռուսաստանցի է: Որոշ տվյալներով, անհայտ անձը մոսկվացի միլիարդատեր, 44-ամյա Ռուստամ Տարիկոն է, որն իր հարստությունը կուտակել է բանկային գործառնությունների եւ օղու վաճառքի հաշվին: Նրա կարողությունը «Forbes» հանդեսը գնահատել է 1,9 մլրդ դոլար: Մեկ այլ տեղեկության համաձայն, Պիկասոյի նկարը գնել է 45-ամյա Ալեքսանդր Աբրամովը, որն աշխատում է պղնձարդյունաբերության ոլորտում: «Forbes»-ի գնահատմամբ, նրա հարստությունը 4,9 մլրդ դոլար է: Ի դեպ, անհայտ ռուսաստանցին այդ աճուրդում ձեռք է բերել նաեւ Մոնեի եւ Մարկ Շագալի կտավներից: