«ԵրՊԻ – ՀՊՃՀ Շրջանավարտների միության նախագահի պաշտոնում ես առաջադրում եմ Պոլիտեխնիկի Կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը»,- մայիսի 12-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Յուրի Սարգսյանը: Բնականաբար, այլ թեկնածուներ չկային, ու ՀՀ վարչապետը միաձայն ձեռք բերեց եւս մեկ պաշտոն: «Թեեւ դուք Պոլիտեխնիկի աշխատակից չեք, բայց հուսով ենք, այսուհետ ժամեր կվերցնեք»,- կատակեց Միության նախկին նախագահ Էդվարդ Սանդոյանը: Միաձայն հաստատվեց նաեւ խորհրդի անդամների 29 հոգանոց ցուցակը, որի կազմում են ՖԷ նախարար Վարդան Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը…