Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կառավարության նիստի ժամանակ մի քանի շիշ կեղծված վրացական գինի է բերել եւ նախարարների կաբինետի բոլոր անդամներին առաջարկել է «Կինձամարաուլի» եւ «Խվանչկարա» փորձել: Այնուհետեւ նախագահը բոլոր նախարարներին (հատկապես` գյուղատնտեսության եւ արդարադատության) քննադատել է նրա համար, որ օպերատիվ ձեւով չեն հետեւում կեղծումներին: Ստացվում է, որ Սահակաշվիլին անուղղակի ձեւով հաստատեց այն, որ վրացական գինիների նկատմամբ Ռուսաստանի էմբարգոն պատահական չէր: