Գրասենյակը մեռա՞վ

14/05/2006

Ժամանակին քաղաքական գործիչներից մեկը նկատել էր, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետք է անվանել ոչ թե «Օրինաց երկիր», այլ «Հորինած երկիր»։ Իհարկե, իրականում «հորինած» էր ոչ թե այդ կուսակցությունը, այլ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, եւ առաջին հերթին` իշխող կոալիցիան, որը ձեւավորվել էր ոչ թե գաղափարական ընդհանրությունների, այլ իշխանության հասնելու «տեսլականի» շուրջ։

ՕԵԿ-ն, իհարկե, ընդդիմություն չի դառնա։ Իշխանական համակարգից դուրս կմղվի, բայց ընդդիմություն չի դառնա։ Եթե, իհարկե, այս ամենը լավ մտածված կոմբինացիա չէ, որի նպատակն Արթուր Բաղդասարյանին ընդդիմադիր դաշտ գործուղելն ու այդ դաշտը պառակտելն է։ Ի վերջո, 2007-ին եւ 2008-ին Հայաստանում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, իսկ դրանք միշտ էլ անկանխատեսելի են։ Նույնիսկ` Հայաստանում։