Հայրն ինքնասպան եղավ

14/05/2006

Մայիսի 7-ին, ժամը 09:15-ի սահմաններում իրենց տան այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ, 1946-ին ծնված Թեմուր Վասիլի Մանգասարյանը: Պարզվել է, որ վերջինս այդ քայլին դիմել է այն պատճառով, որ մայիսի 3-ին իր տղան` 1974-ին ծնված Արարատ Մանգասարյանը նույնպես զոհվել էր «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող A-320 ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով: Որդին, պարզվում է, ընտանիքի ծանր սոցիալական վիճակից դրդված՝ մեկնում էր արտագնա աշխատանքի: ՀՀ-ում ինքնասպանությունների թիվն աճել է: Իրենց թողած երկտողերում ինքնասպանություն գործած անձինք այդ քայլը բացատրում են հիմնականում սոցիալական ծանր պայմաններով: