Քոչարյանը Եռաբլուր չի այցելում

14/05/2006

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, անհայտ զինվորի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու համար Հաղթանակի զբոսայգի էր այցելել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լավ է, որ նա հարգում է պետական տոներն ու մասնակցում է դրանց: Սակայն նկատենք, որ մեկ այլ, արդեն անկախ Հայաստանի պատմության մեջ մեծ նշանակություն ունեցող պետական տոնին Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ իր մասնակցությունը չունեցավ եւ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այդպես էլ չայցելեց Եռաբլուր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: Նկատենք, որ արդեն մի քանի տարի շարունակ Ռ. Քոչարյանը սկզբունքորեն չի այցելում Եռաբլուր եւ երբեմն բավարարվում է միայն ծաղկեպսակ ուղարկելով: