Ջորկաեֆը հայրենիքը չի մոռանում

14/05/2006

Ֆրանսիական «Liberation» թերթին տված հարցազրույցում 38-ամյա ֆուտբոլիստ, 1998թ. աշխարհի չեմպիոն հայազգի Յուրի Ջորկաեֆը նշել է, որ Հայաստանն ամենակարեւոր բանն է իր համար: Այլ սպորտսմենների նման` քաղաքականությունից նա շատ քիչ է խոսել` պատճառաբանելով, որ «խնդրին ծանոթ չէ»: Ջորկաեֆն ընդգծել է, որ երջանիկ է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին ֆուտբոլիստն ասել է. «Ես այդ խնդրին շատ մոտ եմ կանգնած, ուստի նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել»: «Liberation»-ի թղթակցի մեկնաբանությամբ` «դրանով ամեն ինչ ասվում է»: