Մեր տեղեկություններով` օրեր առաջ արտակարգ պատահար է գրանցվել ՀՀ ՊՆ Արմավիրի թիվ N զորամասում անցկացվող հերթական զորավարժության ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, գեներալներ: Ականանետի փորձարկման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում պայթել է 120մմ տրամաչափի ականը: Պատահարի հետեւանքով տեղում մահացել է ՀՀ ՊՆ թիվ 5-րդ բանակային կորպուսի դասակի հրամանատար 22-ամյա Արայիկ Ստեփանյանը: Նույն բանակային կորպուսի մայրաքաղաքային գնդի 4 զինծառայողներն էլ 1986թ. ծնված են` Դավիթ Լեւոնի Առուստամյանը (Դիլիջան քաղաքի բնակիչ), Արագած Կոլյայի Ադամյանը (Գավառ քաղաքի բնակիչ), Մելքոն Պողոսի Մելքոնյանը (Կոտայքի բնակիչ) եւ Ռաֆայել Ստյոպայի Դանիելյանը (Հրազդան քաղաքի բնակիչ) բեկորային տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ: Մեր տեղեկություններով` պայթած ականն իրականում եղել է խոտանված։ Հարուցվել է քրեական գործ, որի քննությունը կատարվում է ՀՀ Զինվորական դատախազության Քննչական վարչությունում: