Ծանր վթար

14/05/2006

Մայիսի 9-ին, ժամը 22-10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներսիսյան եւ Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ ծառին է բախվել արտասահմանյան մակնիշի մի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան 13 շենքի բնակիչ, 1963թ. ծնված Վասիլ Հրանտի Շահբազյանը, վարելով հավատարմագրով իրեն տրված «Mercedes E-320» մակնիշի 07ԼՍ477 պետհամարանիշի ավտոմեքենան, նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում բախվել է ծառին: Վթարի հետեւանքով Վ. Շահբազյանը եւ ուղեւոր, 1989թ. ծնված Ռոբերտ Գագիկի Հարությունյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ եւս երկու ուղեւորներ` 1969-ին ծնված Արամ Ռուշիկի Օհանյանը, որն աշխատում էր Վանաձոր քաղաքի «Բուրաստան» համատիրությունում` որպես նախագահ, եւ 1957-ին ծնված Հմայակ Ալեքսի Ավագյանը, որն աշխատում էր Վանաձորի թիվ 23 դպրոցում` որպես տնօրեն, հիվանդանոցում մահացել են: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը: