11 ալպինիստներ (7 մոսկվացիներից բաղկացած ԲԿՄԱ-ի խումբը եւ 4 ուկրաինացիներ, որոնցից 2-ը դեռահասներ են) անհայտացել են Էլբրուս լեռը բարձրանալիս: Մայիսի 10-ի առավոտյան ալպինիստ-բանակայիններից մեկն ինքնուրույն հասել է փրկարարներին: Նա պատմել է, որ գիշերն Էլբրուսի վրա փոթորիկ է եղել: Ալպինիստները որոշել են սպասել լեռան գագաթների միջեւ ընկած վայրում: Սակայն շուտով նրանցից 4-ը սկսել են իջնել: Մեկը հետ է մնացել, այնուհետեւ մյուսներն են կորցրել ճանապարհը: Կորած լեռնագնացների որոնումները շարունակվում են, սակայն վատ եղանակը դժվարացնում է աշխատանքները: