«Այժմ «Արմավիան» աշխատանքներ է իրականացնում՝ Սեւծովյան աղետի զոհերի իրավահաջորդների ապահովագրական վճարումների հետ կապված խնդիրների լուծման եւ ավիաընկերության աշխատակազմի վերականգնման ուղղությամբ»,- panorama.am-ին տված հարցազրույցում ասել է «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով, ինքն անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում «բոլորին բացատրվել է, որ կյանքը շարունակվում է»: «Մենք պարտավոր ենք աշխատել, որովհետեւ ժողովուրդը չի կարող նայել տխուր եւ լացող ստյուարդեսաներին: Ես գտնում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք նորմայի մեջ կմտնենք»,- նշել է Բաղդասարովը՝ ավելացնելով, որ «Արմավիան» արդեն վարձակալել է ՏՈՒ-154 Մ ինքնաթիռ, իսկ մեկ շաբաթից ձեռք կբերի նաեւ 2004թ. արտադրության «Էյրբաս 319»։