Շոկ կարող են առաջացնել

08/05/2006

Երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհուրդ է տվել Երեւան-Սոչի չվերթի A-320 ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ կանխակալ վարկածներ չհրապարակել: «Սխալ վարկածները մեր հայրենակիցների, զոհվածների հարազատների, մտերիմների մոտ հոգեբանական որոշակի շոկ կարող են առաջացնել»,- նշել է նա՝ հորդորելով եւս մի քանի օր սպասել մասնագետների եզրակացությանը: «Մանավանդ, որ մենք արդեն «սեւ արկղերը» գտնելու ճանապարհին ենք», – ասել է Ա. Մարգարյանը։ «Ե՛վ ռուսական, եւ՛ վրացական կողմը շատ օպերատիվ արձագանքում են մեր բոլոր ցանկություններին։ Մենք բոլորս էլ ցանկություն ունենք բուն պատճառները պարզելու եւ իմանալու: Նաեւ ֆրանսիական կողմը, քանի որ նրանք շահագրգիռ են ցույց տալու իրենց ինքնաթիռի բարեմասնությունները»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ այստեղ լինելու է օբյեկտիվ գնահատական եւ ոչ թե մեր երկրի սուբյեկտիվ գնահատականը: