ԱԺ-ն նիստ չարեց

07/05/2006

Ի հիշատակ Երեւան-Սոչի չվերթի Ա-320 ինքնաթիռի վթարի զոհերի, երեկ ԱԺ պատգամավորները միաձայն որոշում են կայացրել ԱԺ նիստ չանցկացնելու մասին: Եվ ավիավթարի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո նրանք ընդհատել են խորհրդարանի աշխատանքները: ԱԺ-ում երեկ ստեղծվել է վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար հանձնախումբ: Այդ հանձնախմբի կազմում են ընդգրկվել ՀՀԿ խմբակցությունից Հովիկ Աբովյանը, ՀՅԴ-ից` Ոստանիկ Մարուխյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, ՄԱԿ-ից` Մնացական Պետրոսյանը, «Արդարություն»-ից` Էդմոն Ծատուրյանը, ԱՄ-ից` Աղասի Արշակյանը եւ Ժողպատգամավոր խմբից` Վլադիմիր Բադալյանը: