Եթե քաղաքական իրավիճակը լարված չլիներ…

07/05/2006

«Աբխազիայի ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Էշբանը հայտարարել է, որ Սուխումիի օդանավակայանը կարող էր ընդունել Երեւանից Սոչի թռչող ինքնաթիռը, եթե չլիներ վրաց-աբխազական պատերազմի հետեւանքով ստեղծված քաղաքական իրավիճակը: «Եղանակային պայմանները դա թույլ էին տալիս»,- ասել է Էշբան՝ նշելով, որ, չնայած դրան, «Սուխումիի օդանավակայանի դիսպետչերներն աշխատում են շուրջօրյա, եւ աղետից կարելի էր խուսափել»: Էշբան հայտնել է, որ խորհրդային տարիներին Սուխումիի օդանավակայանը Սոչիի օդանավակայանի համար եղել է պահեստային: «Երբ Սոչիի օդանավակայանը չէր կարողանում աշխատել եղանակային վատ պայմանների պատճառով, ինքնաթիռները վայրէջք էին կատարում Սուխումիում»,- ասել է նա: