ԱՄՆ-ը շահեր ունի

07/05/2006

«Ռուսաստանը պետք է ընդունի, որ ԱՄՆ-ը օրինական շահեր ունի հետխորհրդային տարածքում, թեկուզ այդ պետությունները նախկինում Խորհրդային Միության մաս են կազմել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ամերիկյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: «Գիտեմ, որ դա դժվար է: Երբեմն կասկածներ են առաջանում, օրինակ, Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների առթիվ, սակայն Ուկրաինան անկախ պետություն է, որի հետ մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ»,- ասել է Ռայսը: Միաժամանակ պետքարտուղարը փաստել է, որ «մամուլը Ռուսաստանում այնքան էլ ազատ չէ, դատական համակարգը անկախ ճյուղի տպավորություն չի թողնում, սակայն ամենալուրջ խնդիրն իշխանության կենտրոնացումն է Կրեմլում»: