Կալիկյանն՝ ավտովթարի զոհ

07/05/2006

Նախօրեին երեկոյան Տուապսեի շրջանի Ջուգբա ավանի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Վյաչեսլավ Կալիկյանը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Կալիկյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո Կալիկյանի մեքենան հրդեհվել է: Դաշնության խորհրդում Մագադանի մարզը ներկայացնող Վյաչեսլավ Կալիկյանը տեղում մահացել է: «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ Տուապսեի միջշրջանային դատախազությունը դեպքի կապակցությամբ հարուցել է քրեական գործ: