Բուշը 2 է ստացել

07/05/2006

Ամերիկացի պատմաբանները «ձախողում» են որակել նախագահ Ջորջ Բուշի գործունեությունը: Երկրի բոլոր նահանգներում անցկացված հարցումը, որին մասնակցել են ամերիկյան քոլեջների 744 պատմության մասնագետներ, ցույց է տվել, որ պատմաբանների մեծ մասը՝ 58%-ը «երկուս» է նշանակել Ջորջ Բուշին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ հարցվածների 24%-ը «երեքից հանած» է գնահատել նախագահի գործունեությունը, եւ ընդամենը 2%-ն է «հինգ» նշանակել Ջորջ Բուշին: