Նրանց ընկերը պարոն չի դառնա

07/05/2006

ՀԿԿ նախկին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հայտարարել էր, թե ՀԿԿ-ն ֆինանսավորվում է Պաշտպանության նախարարության կողմից: Պարզվում է, այսօր դա այդպես չէ: Ըստ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի` ՀԿԿ-ն 20.000-ից ավելի անդամ ունի, որոնց անդամավճարները մի կերպ բավարարում են կուսակցության ծախսերին: Իշխանություններից ֆինանսավորման առաջարկներ, ըստ Թովմասյանի, եղել են, բայց «Թովմասյանը պարոն չի դարձել, չի դառնալու եւ ՀԿԿ հեղինակությունը չի վարկաբեկի` որեւէ մեկին ծառայելով»,- ասաց նա: