ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ-ի ենթահանձնաժողովի հերթական հավաքը: «Տվյալ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում ենթահանձնաժողովի նախագահ, բրիտանացի դիվանագետ, լորդ Ռասել Ջոնսթոնը: Նախատեսվում է նրա այցը Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,- ըստ «Trend»-ի, հայտնել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Վերջինս չի բացառել, որ Ստրասբուրգում ԼՂՀ ենթահանձնաժողովի գործունեության շրջանակներում կայանա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: