Թումանյանին էլի նեղում են

07/05/2006

Lragir.am-ի աղբյուրներով, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի պաշտոնանկությունից հետո հարկային մարմինները սկսել են հաճախակի եւ հետեւողական հետաքրքրություն ցուցաբերել Ա. Թումանյանի «տանիքի տակ» աշխատող ձեռնարկությունների նկատմամբ, եւ այդ ընկերությունները հարկային խնդիրներ ունեն: Մասնավորապես, ըստ այդ աղբյուրի, հարկային մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մեծ անիվ» ընկերությունը, որը նույնպես գտնվել է Ա. Թումանյանի «տնտեսվար հաճախականության տիրույթում»: