Երեկվա հանրահավաքի ժամանակ Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իրենց կուսակցության անունից համերաշխություն հայտնեց աշխարհում բռնապետի համբավ ունեցող մի շարք ղեկավարների: Ու քանի որ հնչեց նաեւ Սադամ Հուսեյնի անունը, լրագրողները Կոմկուսի առաջնորդից հետաքրքրվեցին, թե իրենց կուսակցությունը հնարավո՞ր է որեւէ ակցիա կազմակերպի` ի պաշտպանություն Սադամ Հուսեյնի: «Մենք ասելու ենք, որ այն մարդը, որն ընտրվել է իր ժողովրդի կողմից, իսկ նրա ընտրողների բացարձակ մեծամասնությունը ձեռք կտրելով արյամբ էր ստորագրում, դա դուր կգա ԱՄՆ-ին, թե ոչ, արդեն Իրաքի ժողովրդի խնդիրն է»,- ի պաշտպանություն Սադամ Հուսեյնի կազմակերպվելիք իրենց ակցիաներն այսպես ներկայացրեց ՀԿԿ 1-ին քարտուղար Ռ. Թովմասյանը: