Ախպեր ենք

07/05/2006

«Տարիներ առաջ` 2000թ. ՀՀԿ-ից անջատվեց երկրապահի թեւը եւ ստեղծեց «Հանրապետություն» կուսակցությունը, բայց դրանից մեր կուսակցությունը չտուժեց: Ես վստահ եմ, որ կուսակցությունն ունի միջուկ, ունի բազմաթիվ նվիրված անդամներ, որ կուսակցության ցանկացած բեկորի հեռացման դեպքում էլ կուսակցությունը կպահպանի ավանդույթները»,- ՀՀԿ կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` նկատելով, թե կուսակցական պառակտումների «ցավը պատել» է նաեւ իրենց: Ի դեպ, ՀՀ վարչապետն անդրադաձել է նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում ՀՀ-Իրան հարաբերություններին ու Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների սկսման դեպքում ՀՀ-ի հնարավոր դիրքորոշմանը: Ըստ վարչապետի` դժվար թե Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացվեն: Իսկ ՀՀ-ի համար Իրանը միշտ էլ եղել է բարեկամական երկիր: «Իրանը կայուն քաղաքականություն է վարում տարածաշրջանում, եւ մենք պետք է աջակցենք, որ այդ քաղաքականությունը շարունակվի, իսկ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումն այդ երկրների խնդիրն է»,- ասել է Ա. Մարգարյանը: