ՀՀ Ոստիկանապետի հրամանով` Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Ավետիք Ստեփանյանը` ազատվելով Ոստիկանության Երեւան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Մուշեղ Հակոբյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության փոխգնդապետ Սամվել Ռշտունին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ` ազատվելով Ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից: