Ո՞վ է կեղծել դեղամիջոցը

07/05/2006

Հայաստանյան դեղերի շուկայում հայտնվել է անգլոամերիկյան «Գլաքսոս-միթ-Քլայն» ֆիրմայի արտադրության «Զինացեֆ» դեղամիջոցի կեղծ տարբերակը: Թեեւ, ըստ լուրերի, կեղծ դեղը հայտնաբերել են Գյումրիի ծննդատան աշխատակիցներն, այդուհանդերձ «Գլաքսոս-միթ-

Քլայն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հռիփսիմե Դեղձունյանն ասում է, որ հենց իրենք են նկատել սրվակի փականի կեղծ տարբերակը եւ դիմել են «Դեղգործակալություն»` փորձաքննություն անցկացնելու նպատակով: Բանն այն է, որ կեղծ «Զինացեֆը» մեծ քանակությամբ օգտագործվել է մասնավորապես Գյումրիի ծննդատանը, որի հետեւանքների մասին դեռեւս տեղեկություն չկա: Կեղծ «Զինացեֆը» հայտնաբերելուց անցել է մեկ ամիս, սակայն տիկին Դեղձունյանի հավաստմամբ` այդ մի քանի օրինակից բացի, իրենք դեռեւս շուկայում չեն հանդիպել կեղծ դեղամիջոցին: Թե ովքեր են կեղծել դեղամիջոցը` դեռ պարզ չէ, հարուցվել է քրեական գործ եւ հետաքննությունը ցույց կտա: