Ջազ էին լսում

04/05/2006

Երեկ Պուշկին փողոցի խաչմերուկը փակ էր: Պարզվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնած «Հայաստանում Ջազի օրեր» 5-րդ ամենամյա փառատոնի միջոցառումների շրջանակում երեկ ԱՄՆ դեսպանության վերնախավը՝ Ջոն Էվանսի գլխավորությամբ, եւ ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ հավաքվել էին ջազմեն Լեւոն Մալխասյանի՝ Մալխասի ամիսներ առաջ բացված ակումբում: Այնտեղ էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը եւ մի քանի այլ նախարարներ: