Համայնքապետերը կայացա՞ծ են

04/05/2006

«Համայնքները ժողովրդի հետ շփման առաջին օղակն են, նրանց հոգսերին ամենից քաջատեղյակը, եւ չկայացնել այդ օղակն` ուղղակի կարճատեսություն կլինի»,- ՀՀ նախագահին առընթեր Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նշելով, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե համայնքային հարցերով լիարժեքորեն զբաղվեն համայնքները, նա ասել է, որ ՏԻՄ կայացմանը զուգընթաց, ավելի շատ գործառույթներ են անցնում նրանց, ինչը կբարձրացնի մարդկանց հոգսերին արձագանքելու եւ տեղական նշանակության հարցերը լուծելու օպերատիվությունը: Այսօրվա հիմնական խնդիրը Ռ. Քոչարյանը համարել է այն, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից քիչ թե շատ կայացած համայնքապետերի ինստիտուտի կողքին դեռեւս կայացած չէ դրան հակակշիռ հանդիսացող ավագանիների ինստիտուտը: