Ռոմանտիկ է

04/05/2006

«System of a Down» խմբի երգիչ Սերժ Թանկյանը Վաշինգտոնում միացել է Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող հայ լոբբիստներին: Խումբը, սովորաբար, ապրիլի 25-ին Լոս Անջելեսում մասնակցում է բարեգործական համերգի, որի եկամուտը փոխանցվում է լոբբիստներին: Այս անգամ խումբն ուղեւորվում է երկրի արեւելյան նահանգներ: Ի դեպ, հարկ է նշել, որ օրերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Թանկյանն անդրադարձել է նաեւ Անդրեին եւ նրա մասնակցությանը «Եվրատեսիլ»-ին: Սերժ Թանկյանը խուսափել է մեկնաբանություններ անել այդ կապակցությամբ, սակայն ասել է, որ համաձայն է հենց այդ երգչի ընտրության հետ: «Ես չեմ կարող ինչ-որ բան ասել. չեմ լսել երգը: Անդրեն տվել է ինձ իր ձայներիզը երբ ես հանդիպեցի իրեն Հայաստանում: Լսել եմ այն եւ կարծում եմ, որ նա լավ փոփ երգիչ է, ռոմանտիկ ոճի երգիչ է»,- ասել է Թանկյանը: