Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ իր տարեկան հաշվետությունը ներկայացնելիս հայտարարել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի կողմից ոտնահարվել են ինչ-որ ՍՊԸ-ի իրավունքները, եւ նրանցից խլել են նրա սեփականությունը` ալրաղացը: Լ. Ալավերդյանը իր հաշվետվության մեջ ընդգծել էր, որ թեեւ դատարանը որոշել է, որ այդ ալրաղացը պետք է վերադարձնել իրական տիրոջը՝ ՍՊԸ-ին, սակայն մինչ օրս այն չի վերադարձվել: «Ես դիմեցի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին հարցով, թե ինչո՞ւ դատարանի վճիռը հարկադրաբար ի կատար չեն ածում: Նա պատասխանեց, որ ոչինչ անել չի կարող, քանի որ վերեւից հրահանգ կա, որի դեմ ինքն անզոր է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: