Կհանեն «չերեզ» Ադրբեջան

01/05/2006

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նախօրեին Մոսկվայում պաշտոնական նոտաներ են փոխանակել ռուսաստանյան ռազմական բեռները Վրաստանի ռազմակայաններից Ադրբեջանի տարածքով դուրս բերելու մասին: Ռուսաստանը մտադիր է առաջիկա 2 տարվա ընթացքում դուրս բերել սպառազինությունը Վրաստանի ռազմակայաններից: Դրա մի մասը նախատեսված է տեղափոխել Գյումրի, իսկ մյուս մասը ծովով եւ ցամաքով կհասցվի Ռուսաստան: