ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարկանիշն իջել է աննախադեպ ցածր մակարդակի: «Գելափի» ծառայության` հազար չափահաս ամերիկացիների միջեւ անցկացրած վերջին հարցման արդյունքները վկայում են, որ Բուշի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 32%-ը: Անցած տարվա ապրիլին նախագահի գործունեությունը հավանության էր արժանանում ամերիկացիների 48%-ի կողմից: