Վանաձորի քիմիական համալիրը առաջիկայում նոր սեփականատեր կունենա՝ ի դեմս ռուսական մի ընկերության, որին պատկանում է նաեւ Ռուսթավիի ազոտական պարարտանյութերի գործարանը: Այս մասին Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ հայտարարեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Իսկ առայժմ քիմիական համալիրի կարբիդի արտադրամասի (որ վերջերս կարճ ժամանակով վերագործարկվել էր) պարապուրդը պատճառաբանվում է Ուկրաինայի ներքաղաքական անկայուն վիճակով: Հիշեցնենք, որ քիմիական համալիրի 50%-ն էր մնացել «Պրոմեթեւս-քիմպրոմի» ձեռքին, մնացած բաժնետոմսերը կառավարության ձեռքին էին եւ սպասում էին շահավետ գնորդի: