Կահույքի վրայից ճանճերի հետքերը մաքրելու համար սոխը կիսել երկու մասի եւ քսել կեղտոտ տեղերին։
Ջրի եւ խոնավության հետքերը կահույքի վրայից հեռացվում են տաքացրած ձիթայուղի եւ պարաֆինի խառնուրդով, թանաքի հետքերը` գարեջրով, իսկ մաքրած տեղերը փայլեցնում պարաֆինով։ Կարելի է օգտագործել նաեւ կիտրոնաթթվի կամ կիտրոնահյութի լուծույթ։
Այն բծերը, որոնք հայտնի չէ, թե ինչից են առաջացել, կարելի է մաքրել 50 գ բենզինի, 10 գ ամիակի լուծույթի, 16 գ ատամնաքսուքի, 4 գ կավճի եւ 100 գ ջրի խառնուրդով։
Տաք իրերից առաջացած ստիպակավուն բծերը կահույքի վրայից հեռացվում են կերակրի աղի եւ արեւածաղկի ձեթի խառնուրդով ներծծված բամբակով, յուղի հետքերը` գարեջրով, որի մեջ գցում են շաքար եւ մի կտոր մեղրամոմ։
Կահույքի կեղտոտված մասերը պետք է մաքրել կաշվե փափուկ կտորով` թրջված կաթի կամ թթու դրած կաղամբի հյութի մեջ։
Կարմիր փայտից իրերը կարելի է շփել քացախով կամ սառը թեյով, կաղնուց պատրաստված իրերը` սառը գարեջրով, իսկ պաստառը` ձվի հարած սպիտակուցով։