Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ կարող են իրենց գնած ապրանքի քաշն իմանալ: Մոսկվայի գիտնականները հատուկ կույր մարդկանց համար «խոսող կշեռք» են ստեղծել: Քաշը ստույգ եւ բարձրաձայն հնչեցնող կշեռքներն անբարեխիղճ վաճառողներին թույլ չեն տա իրենց խանութ մուտք գործած կույր հաճախորդներին խաբել: Նորույթը շուտով կհայտնվի խանութներում: