Շնորհակալություն կհայտնի

22/04/2006

Երեկ Երեւանի Սննդի արդյունաբերական պետական քոլեջ այցելության ժամանակ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը բացառեց, թե կրթության ոլորտը քաղաքականացվում է, եւ հայտարարեց, որ շնորհակալություն կհայտնի նրան, ով գոնե մի փաստ կներկայացնի այն մասին, որ վերջին շրջանում որեւէ դպրոցում տնօրեն է նշանակվել ՕԵԿ անդամ: «85 քոլեջներից 4-5-ի տնօրենները գուցե «Օրինաց երկրի» անդամ լինեն, բայց դպրոցներում նման դեպք չի եղել»,- վստահեցրեց նախարարը:

Մեր ունեցած տեղեկություններով` նման դեպք այս ուսումնական տարում եղել է. ՕԵԿ անդամ Գալինա Վասիլյանը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ) նշանակվել է Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի դպրոցներից մեկի տնօրեն: Իսկ մի շարք դպրոցներում (թիվ 77, 68, 64, 47, 29), որտեղ սեպտեմբերից առ այսօր տնօրենի պաշտոնը թափուր է եղել, չի բացառվում, որ այն շուտով զբաղեցնեն ՕԵԿ-ականներ: