Մոսկվայում հայ գործարար է սպանվել

19/04/2006

Նախօրեին գիշերը Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրում անհայտ անձինք սպանել են Մոսկվայի ռեստորաններից մեկի տնօրեն Օհանյանին: Մոսկվայի դատախազության մամլո խոսնակ Սերգեյ Մարչենկոն PBK գործակալությանը հայտնել է, որ անհայտ անձինք մեքենայով մոտեցել են ռեստորանին եւ «Սայգա» կարաբինից կրակել տնօրենի եւ նրա 5 ծանոթների վրա: Օհանյանին փրկել չի հաջողվել, իսկ նրա ուղեկիցներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է: Այժմ իրավապահներն իրականացնում են հանցագործների որոնման աշխատանքներ: Իրավապահները չեն բացառում, որ սպանությունը կապված է տուժածների կոմերցիոն գործունեության հետ: Հարուցվել է քր.գործ: