Մի քանի օր առաջ վառ երեւակայություն ունեցող ստեղծագործական մի խումբ այցելել է Աշտարակի Ս. Կարմրավոր եկեղեցի։ Նկարահանող խումբը ներկել է XI դարի խաչքար, եկեղեցու մոմավաճառին բացատրելով, որ իրենց օգտագործածը ջրաներկ է եւ այն հեշտությամբ կլվացվի։ «Ձեր հայր սուրբին կասեք, որ Հրաչ Քեշիշյանն էր նկարահանումներ կատարում»,- ասել էր խմբի ղեկավարը։ Նկարահանումներից անցել է մի քանի օր։ Եկեղեցու սպասավորներին առայժմ չի հաջողվել լվանալ «ջրաներկի» հետքերը։ Նկարահանումների հետ Հրաչ Քեշիշյանը որեւէ առնչություն չունի։ Նկարահանողները պարզապես փորձել են թաքնվել նրա անվան տակ։ XI դ. խաչքարի պղծման մասին նյութը կարդացեք մեր հաջորդ համարում։