Նոր ավտոբուսներ կունենանք

19/04/2006

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկվա ասուլիսում ներկայացնելով քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրի 1-ին եռամսյակի հաշվետվությունը` նշեց, որ նախատեսված 14920.42 մլն դրամի աշխատանքի փոխարեն իրականացվել է 14986.22 մլն-ի աշխատանք: Այսինքն` նախատեսվածի 100.44%-ը: Ե. Զախարյանն, անդրադառնալով տրանսպորտային միջոցների խնդրին, վստահեցրեց, որ ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում: Նրա հավաստմամբ՝ չինական կազմակերպության հետ պայմանավորվածության արդյունքում

100-ից ավելի ավտոբուսներ կներկրվեն Երեւան: Մի քանի տարի հետո եւս 300-400 ավտոբուսներով կթարմացվեն փոխադրամիջոցները, ավելին, 10-15 նոր տրոլեյբուսներ կբերվեն եւ տրոլեյբուսների պարկը նույնպես կթարմացվի: