Բլեֆ

15/04/2006

Երեկ Համաշխարհային լրատվամիջոցներն արձանագրեցին Իրանում ջերմամիջուկային ռեակտորի գործարկման փաստը։ ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների հայկական ներկայացուցչության ղեկավար Արա Սարգսյանի կարծիքով` Իրանը ֆիզիկապես չի կարող ունենալ ջրի ատոմների սինթեզի կառավարման տեխնոլոգիան, որի արդյունքում` անջատվում է 150-180 մլն C աստիճան ջերմություն։ Եթե այդպես է, ապա երկու օր առաջ ի՞նչ էին ցույց տալիս պարսիկները։ Ժամանակակից ջրային սինթեզի ռեակտոր Իրանը չի կարող ունենալ այն պարզ պատճառով, որ «TAKAMAK» տիպի ռեակտորը, որի վրա վերջին 25 տարում չարչարվում են ռուսները, ճապոնացիները, ամերիկացիները եւ ֆրանսիացիները, առայժմ ի վիճակի չէ կառավարել 150 մլն աստիճան C ջերմությունը, այն պարզ պատճառով, որ ոչ մի տեխնոլոգիա, մետաղական կորպուս չի կարողանում մեկ վայրկյանից ավելի պահել այդ ջերմությունը։ «Այո՛, Իրանն ունի դեռեւս շահ Ռ. Փահլեւիի օրոք ձեռք բերված ջրամիջուկային «TAKAMAK» տիպի շատ փոքր ռեակտոր՝ Խորհրդային արտադրության 1960-ական թթ. մոդել։ Միանշանակ կարելի է փաստել, որ այդ ռեակտորի մասին է խոսքը, որը երեկ Իրանի իշխանությունների կողմից ցուցադրվեց համայն աշխարհին։ Դա բլեֆ էր, եւ շատ մեծ բլեֆ։ Կարելի է ասել` այն ստացվեց։ Ըստ իս` նպատակը մեկն է` բարձրացնել Իրանի հեղինակությունը տարածաշրջանում` որպես գերժամանակակից միջուկային տեխնոլոգիաներ տնօրինող եւ կառավարող երկիր։ Կարծում եմ, մոտ օրերս Իրանը կհայտարարի նաեւ միջուկային զենք, հրթիռ ունենալու մասին։ Ամեն ինչ գնում է դեպի դա։ Առավել եւս, դեռ նախորդ դարի 90-ականներին Ուկրաինայից անհետացել էին 200-ից ավելի միջուկային մարտագլխիկներ»,- ասում է Ա. Սարգսյանը, որի՝ Իրանում բնակվող հայերի եւ ընդհանրապես տարածաշրջանում ապրող հայկական էթնոսի խնդիրների վերաբերյալ կարդացեք Հայ էթնոսը հեռանում է տարածաշրջանից