«Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից, որը Մոսկվայի «Կուտուզով» խաղատան անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել տարված 850 հազար ԱՄՆ դոլարը «փակվելուց» հրաժարվելու համար, դեռեւս տեղեկություններ չկան: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, այդ միջադեպին չպետք է կուսակցական երանգ տալ, եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ ՀՀԿ-ն արձագանքի բոլոր այն երեւույթներին, որոնք կատարվում են «աշխարհի ինչ-որ ծայրում»: «ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի դրա հետ: Որպես ընկեր մենք հետաքրքրվում ենք, եւ եթե աջակցության խնդիր լինի` անպայման կօգնենք, բայց ոչ` պետական կամ կուսակցական մակարդակով»,- ասաց նա: