Կառավարությունը վերջապես հաստատեց այն կարգը, որով մեր քաղաքացիները պետք է ետ ստանան ԽՍՀՄ տարիների ավանդները։ Սա ողջունելի է, սակայն կա մի «տհաճ» կետ։ Ի թիվս այլ փաստաթղթերի (խնայողության գրքույկ եւ այլն), քաղաքացիները պետք է անպայման սոցապ հիմնադրամի տարածքային բաժին ներկայացնեն իրենց սոցիալական քարտերը։ Իսկ առաջնահերթ կարգով ավանդները ետ ստացողները մեր բնակչության ամենախոցելի խավի ներկայացուցիչներն են։ Դրանց թվում կան այնպիսի մարդիկ, ովքեր սոցքարտից հրաժարվելու պատճառով զրկվել էին անգամ թոշակից։ Դժվար չէ գուշակել, որ շուտով ավանդների հետ կապված ոչ պակաս աղմուկ է բարձրանալու, առավել եւս, որ խոսքն ավելի մեծ գումարի մասին է, քան թոշակը: