Օրերս տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ մարտի 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերացիա իրականացնելու արդյունքում կալանավորների մոտ հայտնաբերել էին մեծ քանակությամբ թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր: Այս լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմել էինք Արդարադատության նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանին, որն էլ վերոնշյալը հերքել էր՝ ասելով, որ ԱԱԾ-ն քրեակատարողական հիմնարկում որեւէ միջոցառում չի իրականացրել: Օրեր առաջ, սակայն, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ներսես Նազարյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքներին, ըստ որի` մի խումբ դատապարտյալների հոգեմետ դեղեր մատակարարելու կասկածանքով ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Ա. Հակոբյանը:
Գ. Շ.