Կռիվ չեն ուզում

15/04/2006

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ընթանում է նոր ձեւաչափով, որը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին եւ հիմք է ստեղծում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը չի ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում, սակայն, միեւնույն ժամանակ, հզորացնում է իր ռազմական ներուժը: Ինչպես նշել է Ալիեւը, Ադրբեջանի սահմանները պետք է բաց լինեն բարեկամների համար եւ փակ` թշնամիների համար, եւ այդ նպատակով մեծ ուժադրություն է տրամադրվում սահմանների ամրապնդմանը: Այդ նպատակով հաջորդ տարի բյուջեից ավելի շատ միջոցներ կհատկացվեն: Ընդ որում, Ալիեւը հայտարարել է, թե «հայկական լոբբին եւ հայկական ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի նկատմամբ հակաքարոզչությունն ու քայքայիչ գործունեությունը»: