«Armenian Navy Band» եւ Սեդրակ

15/04/2006

2002թ. սկսած BBC ռադիոընկերությունը մրցույթ է հայտարարում՝ որոշելու տարվա World Music ոճի լավագույն կատարողներին: World Music Award-ը, որը շնորհվում է ողջ աշխարհի երաժշտասերների ունկնդրումից հետո կատարած քվեարկությունների շնորհիվ, աշխարհի ամենապատվավոր մրցանակներից մեկն է: Այս մրցույթի շրջանակներում «Armenian Navy Band»-ն այս տարի շահել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը. էլեկտրոնային քվեարկությամբ շուրջ 20.000 հոգի բարձր են գնահատել մեր հայրենակիցների երաժշտությունը: «Armenian Navy Band»-ի երաժիշտները երեկ «Ավանգարդ ֆոլկ» ակումբում ասուլիս էին հրավիրել, սակայն առանց իրենց խմբի ղեկավար Արտո Թունչբոյաջյանի, որն այս օրերին հանգստանում եւ ստեղծագործում է Նյու Յորքում: Երեւան նա կգա ապրիլի 20-ին՝ 19-ամյա Սեդրակ որդու եւ վերջինիս երաժիշտ ընկերների հետ: Երաժշտախմբի անդամները հավաստիացնում են, որ Սեդրակը հոր գործի իսկական շարունակողն է: Ապրիլի 20-ից հետո «Armenian Navy Band»-ի ելույթների շրջանակում սպասվում է նաեւ Սեդրակ Թունչբոյաջյանի եւ իր ընկերախմբի ելույթը: Ի դեպ, Սեդրակի երաժշտախումբը հենց իր անունով էլ կոչվում է: